Շրջադարձային փոփոխություններ «Դոմինո» սիթքոմում

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը, որտեղ քարը քարին չի մնացել։) Սիթքոմում շրջադարձային փոփոխություններ են եղել թե՛ սցենարային, թե՛ դերասանական կազմի առումով։ Երրորդ եթերաշրջանում տղաները՝ Սոս Ջանիբեկյանի, Նարեկ Բավեյանի և Մհեր Խաչատրյանի հերոսները, ունեն իրենց բիզնեսը, սակայն չեն կարողացել հեռու մնալ նոր խնդիրներից։ BlogNews-ը ներկայացնում է առաջին մանրամասներն ու լուսանկարները սիթքոմի նոր եթերաշրջանից։

«Շրջադարձային իրադարձություն է եղել, որից հետո ամեն բան փոխվել է։ Երրորդ եթերաշրջանում թարմություն էր պետք։ Ցավոք, մի շարք դերասանների կերպարային գծերն ավարտվել են, սակայն դա պայմանավորված էր ոչ թե իրենց գործոնով, այլ այն հանգամանքով, որ կերպարային գծերի զարգացումներն արհեստական էին դառնում։ Մեզ լուրջ փոփոխություն է պետք»,- ասաց սցենարիստ Սարգիս Կալպակյանը և հավելեց, որ նոր եթերաշրջանում ավարտվում են տնօրենների՝ Արա Կարագյանի, Ելենա Վարդանյանի, Սաթենիկ Օհանանի կերպարային գծերը։ Այս եթերաշրջանում չի նկարահանվելու նաև Ժոռա Հովհաննիսյանը։ Փոխարենը սպասվում են 2 նոր դերասանուհիներ, որոնցից մեկի անունն արդեն հայտնի է. «Դոմինոյում» նկարահանվելու է Արփինե Իսրայելյանը։ Մայրանալուց հետո սա դերասանուհու առաջին աշխատանքն է լինելու։

Facebook Comments

no comment

Add your comment

Your email address will not be published.