Աննա Դովլաթյան. «Ինձ պրոֆեսիոնալ դերասանուհի չեմ համարում»

Երգչուհի Աննա Դովլաթյանը շուտով իր երկրորդ դերով կներկայանա հեռուստասերիալում. նա նկարահանվելու է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Կայարան» բազմասերիանոց ֆիլմում։ BlogNews-ի հետ զրույցում Աննան խոսել է մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և այս ասպարեզում ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու ցանկության մասին։

– Աննա, շուտով երկրորդ դերով կներկայանաս հեռուստադիտողներին․ կարծես թե, քեզ գտար այս ամպլուայում։

– Թող ձևական համեստություն չթվա, սակայն ես ինձ դեռ չեմ համարում դերասանուհի։ Այդ մասնագիտությունը շատ խորն է, յուրաքանչյուր դեր պետք է կարողանաս անցկացնել քո միջով, որպեսզի կերպարդ ճիշտ հասցնես հանդիսատեսին։ Հեռուստադիտողը միանգամից զգում է, երբ անկեղծ չես։ Եթե պրոֆեսիոնալ դերասանուհի չես, պետք է պրոֆեսիոնալ մարդկանց օգնությամբ շատ աշխատես քեզ վրա։

Ինձ դուր է գալիս այս աշխատանքը. յուրաքանչյուր դեր նաև ուսուցողական է, քանի որ արհեստականորեն հայտնվում ես նոր իրավիճակում, կերպարիդ հետ փորձ ձեռք բերում՝ ինչպես կարելի է քեզ պահել տվյալ իրավիճակում։ Կերպարից շատ բան ես կարողանում քաղել։

Առաջին անգամ եմ աշխատելու Ելենա Արշակյանի հետ, սակայն արդեն հասցրել եմ կողքից նայել նրան՝ որպես ռեժիսորի։ Անկախ նրանից, որ նա կին է, կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձևով ղեկավարել թիմին, իսկ դա հեշտ չէ։ Նրան նաև որպես մարդ եմ գնահատում։

Facebook Comments

no comment

Add your comment

Your email address will not be published.